«Միասնություն բազմազանության մեջ» ` աշխարհի նման հին այս սկզբունքի վրա է կառուցված ամբողջ Տիեզերքը: Հանրահայտ փաստ է, որ նույնիսկ նույն ծառի վրա միանման տերև գոյություն չունի... ու այդքանից հետո ինչու են շատ-շատերը Պլատոնի դեմքի արտահայտությամբ դատողություններ կատարում կյանքի ճիշտ ու սխալի, ճաշակի ու անճաշակի ու լիքը նմանատիպ բաներիկ մասին, որտեղ բնականաբար իրենց տեսակետը ամենճիշտն ու անբեկանելին է... հիշեք, որ ամեն ճշմարտություն սահմանափակ է ժամանակի ու տարածության մեջ, իմացեք, որ վայրենի ցեղերը իրենց թմբուկներից ձայներից համարյա նմանատիպ զգացողություն են ունենում, ինչ ոմանք Վիվալդիի տարվա եղանակներից ու դուք երբեք չեք կարողանա ապացուցել նրանց, որ Վիվալդին ավելի լավն է, իրանց համար թմբուկի երաժշտություն է լավը ու նրանք միանգամայն ՃԻՇՏ են... Փորձեք մարդկանց կյանքին այդպես նայել, չէ որ այս կյանքում ամեն ինչին հարաբերական է.... ժամանակին 100 տոկոսանոց ճշմարտություն էր համարվում, որ երկիրը տափակ է, հաստատ 100 տարի հետո մեր շրջապատող աշխարհի մասին 180 աստիճան տարբեր ենք մտածելու..
Այսքան շաաաաաատ հեռվից գալուց անցնեմ օրվա թեմային... Հայաստանի քաղաքացին դժգոհում է ու տեսակետ է հայտնում, թե ինքն էլ կարող է արտագաղթել... ու փոխանակ ամեն մեկս մտածենք գոյություն ունեցող խնդիրների մասին, որոնք ստիպում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արտագաղթելու մասին, սկսում են հիշել, թե այդ քաղաքացին ինչ երգեր է երգում, ինչ ճաշակ ունի, բայց դա ինչ կապ ունի արտագաղթի հետ, համարյա ամեն օր բոլորն էլ ասում են այս արտահայտությունը, որ ճաշակին ընկեր չկա և իսկապես այդպես է... ով ինչ ուզում է թող լսի... ինչի է նման այդ արհամարական վերաբերմունքը մեր քաղաքացու հանդեպ, որը այլ կերպ է մտածում ու այլ երաժշտություն է լսում, մի քիչ հանդուրժող լինենք մեկս մյուսի հանդեպ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել