
Haynews.am-ը գրում է.
Հուլիսի 5-6-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի «բովանդակությունը» «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպմանը դրական գնահատեց:
Այլ կերպ ասած` համաժողովի մասնակիցները հաստատեցին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը սպառել է իրեն. ժամանակն է «ոտք» դնելու փոխհատուցման տիրույթ, իսկ փոխհատուցման պահանջն երեք ուղղություն է ենթադրում` 1. անհատական (Ցեղասպանության զոհերի ժառանգներին), 2. գույքային կամ համայնքային(հայկական եկեղեցիներ և այլ շինություններ), 3 տարածքային . «Ի դեպ, մի ամերիկացի պրոֆեսորի հաշվարկներով Թուրքիայի կողմից մեզ հասցված գույքային վնասը կազմում է մոտ 500 մլրդ. դոլար: Ավելին` մեկ այլ ամերիկացի մի օր ինձ ասաց, թե պետք է հայերը պահանջեն նաև գույքի օգտագործման փոխհատուցում»,- լրացրեց Արա Պապյանը:
Այս համատեքստում, քաղաքագետն ուշագրավ և կարևոր համարեց նաև համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի առաջ քաշած պահանջները` կապված Սևրի պայմանագրի և Նախիջևանի հետ.
«ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց, որ Սևրի պայմանագիրն միջազգային-իրավական օրինական փաստաթուղթ է, չնայած, որ չի վավերացվել մասնակից երկրների կողմից: Շատ կարևոր է, որ նման տեսակետ հայտնում է իրավաբանը, որի հետ համաձայնվում են այլ իրավաբաններ»:
Հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Սևրի պայմանագրի «վերածնունդը» և Թուրքիայի դիրքերի թուլացումը , այն էլ տնտեսապես ոչ հզոր Հայաստանի նախաձեռնությամբ, Արա Պապյանը հիշեցրեց ԽՍՀՄ-ի օրինակը. «Ո՞վ է պահանջելու և ինչպե՞ս է լինելու՝ այնպես, ինչպես տրոհվեց Սովետական Միությունը: Եկավ պատմական պահը, Սովետական միությունը տրոհվեց՝ ունենալով աշխարհի հզոր բանակն ու տնտեսությունը, և դրա փոխարեն ստեղծվեցին այլ պետություններ: Մի քաղաքական իրավիճակ, որի մասին 85 թվականին խոսողին առնվազն կտանեին գժանոց: Խնդիրը Թուրքիան քանդելու կամ չքանդելու մեջ չէ, այլ մեծ փոփոխություններին մեր պատրաստ լինելու: Երբ մենք մեր ձեռքին կունենանք պատրաստի իրավական փաթեթ, կլինեն երկրներ, որոնք կմտածեն Թուրքիայի փոխարեն երկու-երեք երկիր ունենալու մասին, որպեսզի հավասարակշռություն լինի: Թուրքիան գնալով դառնում է անկառավարվելի և վստահեցնում եմ` կան երկրներ, որոնք այսօր ուզում են Թուրքիայի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել: Եվ այս հարցում նրանց ոչ այնքան Սևրի պայմանագիրը, որքան Վիլսոնի իրավարար վճիռը կհետաքրքրի: Լավ իմացեք` որևէ մեկը Հայաստանի շահերի համար դա չի անելու , այլ` սեփական, որը կարող է համընկնել մեր շահերի հետ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղԱյս համատեքստում, քաղաքագետն ուշագրավ և կարևոր համարեց նաև համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի առաջ քաշած պահանջները` կապված Սևրի պայմանագրի և Նախիջևանի հետ.
«ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց, որ Սևրի պայմանագիրն միջազգային-իրավական օրինական փաստաթուղթ է, չնայած, որ չի վավերացվել մասնակից երկրների կողմից: Շատ կարևոր է, որ նման տեսակետ հայտնում է իրավաբանը, որի հետ համաձայնվում են այլ իրավաբաններ»:
Հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Սևրի պայմանագրի «վերածնունդը» և Թուրքիայի դիրքերի թուլացումը , այն էլ տնտեսապես ոչ հզոր Հայաստանի նախաձեռնությամբ, Արա Պապյանը հիշեցրեց ԽՍՀՄ-ի օրինակը. «Ո՞վ է պահանջելու և ինչպե՞ս է լինելու՝ այնպես, ինչպես տրոհվեց Սովետական Միությունը: Եկավ պատմական պահը, Սովետական միությունը տրոհվեց՝ ունենալով աշխարհի հզոր բանակն ու տնտեսությունը, և դրա փոխարեն ստեղծվեցին այլ պետություններ: Մի քաղաքական իրավիճակ, որի մասին 85 թվականին խոսողին առնվազն կտանեին գժանոց: Խնդիրը Թուրքիան քանդելու կամ չքանդելու մեջ չէ, այլ մեծ փոփոխություններին մեր պատրաստ լինելու: Երբ մենք մեր ձեռքին կունենանք պատրաստի իրավական փաթեթ, կլինեն երկրներ, որոնք կմտածեն Թուրքիայի փոխարեն երկու-երեք երկիր ունենալու մասին, որպեսզի հավասարակշռություն լինի: Թուրքիան գնալով դառնում է անկառավարվելի և վստահեցնում եմ` կան երկրներ, որոնք այսօր ուզում են Թուրքիայի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել: Եվ այս հարցում նրանց ոչ այնքան Սևրի պայմանագիրը, որքան Վիլսոնի իրավարար վճիռը կհետաքրքրի: Լավ իմացեք` որևէ մեկը Հայաստանի շահերի համար դա չի անելու , այլ` սեփական, որը կարող է համընկնել մեր շահերի հետ»:
Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1373375112#.UdxjB3Hhx0I.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել