Aysor.am-ը գրում է.

Խնամված և գեղեցիկ մաշկ ունենալու համար հաճախ ստիպված ենք լինում պայքարել ոչ ցանկալի թերությունների դեմ: Կոմբինացված մաշկը ամենատարածվածն է մաշկի տեսակների մեջ, որին բնորոշ է կենտրոնական հատվածի խիստ յուղոտ լինելը և մնացած հատվածների մաքրությունը: 

Կան բնական միջոցներ, որոնց պարբերական կիրառման դեպքում՝ կունենաք ձեր երազած հարթ ու գեղեցիկ մաշկը:

Կավային դիմակները կարող են շտկել մաշկային թերությունները՝ ճիշտ և պարբերաբար օգտագործման դեպքում: Օրինակ, յուղոտ մաշկի մաքրման համար կարելի է օգտագործել հետևյալ քսուքը. 3 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 3 թեյի գդալ պնդուկի յուղի և 1 թեյի գդալ հանքային ջրի հետ: Լավ խառնել և դիմակը թողնել 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Հիշեցնեմ, որ բոլոր բաղադրիչները կարող եք գնել ցանկացած դեղատնից:

Կավերի հիմնական տարբերությունը գույնի մեջ է, որը պայմանաորված է նրանց հանքային բաղադրությունոեվ: Ամենահաճախը հանդիպում են կանաչ, երկնագույն և սպիտակ կավերը, որոնք առանձնանում են իրենց օգտակարությամբ:

Կանաչ կավը հրաշալի աբսորբենտ է, մաքրոււմ է մաշկը, թուլացնում գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն: Ի ուրախություն մեզ, կանաչ կավը մեղմ փիլինգի ազդեցություն ունի: Պահպանում է երիտասարդությունը և վերացնում յուղոտ, անառողջ փայլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել