Ո՞նց կարելի ա մտածել, թե Հայաստանում ռուսական ռազմաբազաները տեղակայվել են ի շահ մեր երկրի: Ասում են, թե մեր փոխարեն Թուրքիայի սահմանն են պահում, եսիմ ինչ են անում... Դե թող Ադրբեջանի սահմանը պահեն, Թուրքիայինը որ ի՞նչ են պահում... 
Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը բարիկադ ա, իսկ ռազմաբազաները տեղադրվել են բացառապես Ռուսաստանի անվտանգության համար: Ոչ ոքի համար նորութուն էլ չի, որ Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը ֆորպոստ ա: Ի՞նչ անկախության մասին ա խոսքը, երբ Կրեմլն ա որոշում, թե Հայաստանը ե՞րբ ու ի՞նչ պիտի անի: Ու սենց ինչքա՞ն պիտի շարունակվի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել