
1in.am-գրում է.
Լեդի Գագայի Artpop նոր ալբոմը վաճառքի կհանվի 2013թ. նոյեմբերի 11-ին: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել երգչուհու Facebook-ի էջում:
Առաջին սինգլն արդեն հասանելի կլինի օգոստոսի 19-ին: Միևնույն ժամանակ Լեդի Գագան նախատեսում է թողարկել բջջային սարքերի համար հավելված՝ «նախագծման ձայնա-տեսային համակարգ, որը կմիավորի երաժշտությունը, արվեստը, նորաձևությունը, տեխնոլոգիաները»:
Ալբոմը և հավելվածը նախապես կարելի է պատվիրել սկսած սեպտեմբերի 1-ից:
Artpop-ը կդառնա Լեդի Գագայի երրորդ ալբոմը: Առաջին ալբոմը՝ The Fame-ն, թողարկվել է 2008թ.: Ձայնասկավառակը գլխավորում է շատ երկրների հիթ-շքերթները, իսկ Billboard 200 ամերիկյան չարտում բարձրացել է մինչև երկրորդ հորիզոնական:
Լեդի Գագայի Born This Way անունը կրող ձայնասկավառակը վաճառքի է հանվել 2011թ. մայիսին: