Ամեն օր կարելի է հեռուստացույցի էկրանից տեսնել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների, ովքեր լուրջ-լուրջ դեմքով համոզում են մեզ, որ իրենք ուժ ու եռանդ չեն խնայում հայ ազգի պահպանման համար, իսկ իրենց անհաջողության պատճառը չար ու հարուստ եհովայականներն ու մորմոններն են, որոնք խժռում են մեր՝ ոչինչ չկասկածող միամիտ գիտակցությունը իրենց հոգեբանական հնարքներ պարունակող քարոզներով: Ինչպիսի հանդգնություն, ինչպես կարելի է պարզապես մոտենալ մարդուն, ժպտալ և զրուցել: Դա բացարձակ ագրեսիա է, մեր իրավունքների ոտնահարում: Չէ որ քարոզի ամենաճիշտ եղանակը նստած սպասելն է, մինչև մարդն իր ոտքով կգա քո դուռը կծեծի ու կասի«Հոգեկրթիր ինձ»:

 Նրանք հեռուստաէկրանից խոսում են, խոսում , բողոքում, բամբասում, իսկ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները քչանում են օր օրի: Ինչու՞:

Նախ տեսնենք ովքեր պետք է լինեն քահանաներն ըստ Ավետարանի: Որոշ մարժինալներ ասում են, թե աստվածաշնչում հոգևորականության մասին ոչինչ չի ասվում, որ այդ ինստիտուտն ապօրինի է և որ քահանաները կանգնում են իրենց և Աստծո միջև: Դա այդպես չէ: Համբարձվելուց 40 օր անց Քրիստոս հայտնվեցավ իր առաքյալներին, և ուղարկեց քարոզելու քրիստոնեական հավատքն ամբողջ աշխարհով մեկ: Բնականաբար կրոնը համաշխարհային դարձնելու համարմարդուն տրված երկրային կյանքի տևողությունը բավարար ժամանակահատված չէ, ուստի կարիք եղավ,որ առաքյալների գործը շարունակեն նրանց աշակերտները, այնուհետև նրանց աշակարտները, նրանց աշակերտները և այդպես շարունակ: Եկեղեցական երերխիայի և հոգևորականության ինստիտուտի ստեղծումը նույնպես նույնպես հակաքրիստոնեական ոչինչ չէին կրում: Դրանք քարոզն ավելի համակարգված էին դարձնում և նպաստում քրիստոնեության տարածմանը: Գրերի ստեղծումը, որ հայն իր լեզվով Աստվածաշունչ կարդա ու ավելի մոտ լինի Աստծոն, բնաջնջման վտանգի առաջ ժողովրդին երիցս միավորելն ու նրա պայքարը առաջնորդելը, մութ քարանձավներում համամարդկային արժեք ունեցող մատենագրեր գրելը, ասիական տափաստաններից ներխուժած անգրագետ, գրության ու դպրության նկատմամբ ատելությամբ լցված մոնղոլ-թաթարներ կողմից գրավված ու թալանված երկրում՝ քաղաքակրթությունից կտրված հեռավոր Տաթևի համալսարանում մարդկության առաջադեմ մտքերն ուսուցանելը նույնպես տեղավորվում են քրիստոնեական գաղափարախոսության մեջ: Իսկ եթե ավելորդ համեստությունն էլ մի կողմ դնենք՝ իհարկե դա ուղղակի առասպելական արիության ու խոհեմության դրսևորում է՝ արժանի հավերժ փառքի ու պատվի: Եւ նայելով այս փառահեղ պատմությանը՝ իչպե՞ս չկախես գլուխդ այսօր, երբ տեսնում ես, որ քո վառած մոմի դիմաց վճարած 50 դրամը, միանալով մնացած 50-ներին և միլիոն դառնալով, գնում է այն վեղարավորի գրպանը, ով մեզ նայում էիր<<Մերսեդես>>-ի  մգեցված ապակիների հետևից, երբ եկեղեցական կարիերային աստիճանով առաջ են գնում ոչ թե ազնիվ, աստվածավախ ու աշխատասեր հոգևորականները, այլ այն խորամանկ պնակալեզները, ովքեր լեզու են գտնում պետական իշխանությունների հետ, գտնում փոխադարձ օգտակարության ոլորտները: Հետո սկսում են օվշորները, փայատիրությունները, վրաց կաթողիկոսի մոտ հարբած ներկայացում տալը և այլն:

Բայց հոգեվորական վերնախավի ցոփությունն իհարկե բավարար չէ եկեղեցու հետևորդներին վանելու համար: Եկեղեցին սկսում է վերանալ որպես ինստիտուտ նախ քանի որ շեղվում է իր հիմնական առաքելությունից, և երկրորդ՝ մեծամտաբար կարծում է, որ հայի քրիստոնեա լինելը բնատուր և անվիճարկելի փաստ է: Եկեք նորից պատմական էքսկուրսիա կատարենք: Ինրպես արդեն նշեցի՝ ո՛չ առաքյալները (այդ թվում նաև Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներ), ո՛չ նրաց աշակերտները, ո՛չ էլ նրանց աշակերտները չտեսան իրենց տիտանական աշխատանքի պտուղները: Պահանջվեց երկուսուկես դարի անընդմեջ և քրտնաջան աշխատանք՝ միչև քրիստոնեությունը հաղթանակած կքայլեր հայոց հողի վրա: Առաջին քարոզիչները ոտքով կտրեւմ էին հարյուրավոր կիլոմետրեր, հասնում ամենախուլ ու մեկուսացված գյուղերը, թակում ամեն մի դուռ, Աստվածաշունչ կարդում նույնիսկ ցնորամիտների ու զառամյալների համար: Նրանք պարզապես նվիրաբար անում էին այն, ինչ անում էին՝ հավատալով, որ մի օր իրենց գործն իր պտուղը կտա: Դե իսկ հայոց առաջին վեհափառ Գրիգոր Լուսավորչի, նրա փշոտ ճանապարհի, հալածանքների ու բանտարկության մասին լավ գիտի ամեն հայ:

Վաղ միջնադարից անցնենք 20-րդ դար: Բոլշևիկյան տոտալիտարիզմը մտնում է միլիոնավոր օջախներ, բռնամում մարդու կամքի ու հիմնարար իրավունքներ նկատմամբ: Կրոնն սկսվում է դաժանորեն հալածվել և սիստեմատիկ ոչնչացվել: Մարդիկ վախենում են խոստովանել, որ հավատում են Աստծուև,Աստվածաշունչ կամ Ղուրան են կարդում: Հայաստանը նույնպես չի խուսափում այդ բախտից:  Հայ առաքելական եկեղեցին հատապնդվում ու հալածվում էր, նրա հետևորդները՝ ձերբակալվում յու աքսորվում: Վախեցած մարդիկ աստիճանաբար հեռանում էին իրենց արմատներից՝ դառնալով խոնարհ սովետական քաղաքացիներ: Դա հանգեց սաստիկ կրոնական տգիտության:Մարդիկ այսօր տոն օրերին գնում են գերեզմաններ՝ իրենց մահացած բարեկամների համար սգալու, չեն տարբերում Հայր Աստծուն Քրիստոսից, հավատացյալին՝ աղանդավորից, Ավետարանն Աստվածաշնչից: Էլ չեմ խոսում այն երիտասարդների մասին, ովքեր Աստծո պատվիրանները խառնում են գողական աշխարհի օրեմքների հետ, խաչը՝ “восмиконечник”-ի, ովքեր համարում են, որ բանտերում փտող հասարակության թափոնների կյանքը «ճիշտ կյանք» է, և փորձելով նրանց նմանակել՝  հաստ շղթաներող խաչ են կախում վզներից, զինվում «դոր ջհար»-ներով ու գարշելի լեքսիկոնով: Սա է մեր իրականությունը: Մենք ամեն տեղ գոռում ենք, որ քրիստոնյա ենք, սակայն շատերս կյանքում Աստվածաշունչ չենք վերձրել ձեռքներս: Իրսկ ինչ կապ ունի այստեղ եկեղեցի՞ն: Ամեն ինչ շատ պարզ է: 80-ականների վերջին, երբ հայտնի պատճառներով ազգայնականությունն իր լավագույն տարիներն էր ապրում մեր երկրում, շատերն իրենց Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հռչակեցին՝ ելնելով գաղափարական հիմքերից: Այդ օրերին պետք էր միավորվել համազգային իդեալներ շուրջ, և առաքելականությունը դրանցից մեկն էր, իսկ Մայր աթոռը թյուրիմացաբար ենթադրեց, որ դա իր փայլուն հաղթանակն է. ազգը քրիստոնյա է, և այլևս անելիք չկա: Եկեղեցին անգործության մատնվեց: Այդ ընթացքում կրոնական փոքրամասնությունները սկսեցին եռանդուն աշխատել, քարոզել, ամրապնդել իրենց դիրքերը: Փոխանակ համարժեք պատասխանելուն՝ Մայր աթոռն սկսեց նստած տեղից քննադատել նրանց, ասել թե նրանք ազգը մասնատում են, փորձել նրանց գործունեությունն արգելող օրինագիծ առաջ տանել, ու դա իր պտուղներն ունեցավ: Նախ «Եհովայի վկաների»՝ բանակից խուսափելը մենք վերագրեցինք բոլոր կրոնական կառույցներին, սկսեցինք նրանց դիտարկել որպես փակ, ագրեսիվ, սեփական երկրի նկատմամբ ատելությամբ լցված մասսայի. մի խոսքով հասարակության մի ստվար հատվածի արհեստականորեն կտրեցինք մեզնից՝ նրանց այլևս հայ ու Հայաստանի քաղաքաղի չհամարելով: Սա թերևս Մայր աթոռի միակ հաջողությունն է: Մարդիկ շարունակում են երես թեքել Հայ առաքելականից, որովհետև, որովհետև ի դեմս եկեղեցու՝ միայն մոմ վառելու տեղ չեն փնտրում: Նրանք հոգևոր սնունդ են փնտրում:

Իրավիճակը շտկելու համար Մայր աթոռի սպասավորներից պահանջվում է միայն այն, ինչը պատմության ընթացքում միշտ եղել է նրանց մոտ՝ ջանասիրություն, համբերատարություն, համառություն ու եռանդ: Մարդկանց դռները թակելը, նրանց հետ հաճախակի շփվելը, ավելի ջերմ շփվելիը միայն մի մասն է այն ամենը, որ  հնարավոր է անել այսօր: Եթե արժանի ուշադրություն դարձվի այմ մարդկանց, ովքեր նոր են հասել իրենց՝ կրոնի գիտակից ընտրություն տարիքին, ապա իրավիճակը մեծ մասամբ կշտկվի արդեն գալիք սերնդափոխությունից հետո: Գոյություն ունի համացանց, գոյություն ունի գրականություն, գոյություն ունի տրանսպորտ՝ հեռավոր ուխտագնացություններ կազմակերպելու համար: Այսօր Հայաստանում կաքրիստոնեական ռոք նվագոխ մի քանի հիանալի խումբ, որոնք երկրպագուների մեծ բանակ ունեն:Հետաքրքիր է՝ Մայր աթոռը գիտի՞ նրանց մասին, փորձե՞լ է համագործակցել: Կարելի է կազմակերպել բազմաթիվ երիտասարդական փառատոններ, ստեղծել տարացքային կառույցներ, որոնք օր ու գիշեր կաշխատեն երիտասարդության վերաքրիստոնեացմա ուղղությամբ (վառ օրինկը Վանաձորի Եկեղեցասեր երիտասարդների միությունն է, որը, սակայն, գործում է ոչ թե Վեհափառի, այլ Գուգարաց թեմի առաջնորդ սրբազան Չուլջյանի օրհնությամբ): Եթե եկեղեցին որսա ժամանակի ռիթմը, դուրս գա իր միջնադարյան պատյանից և իր խոսքը ավելի հասանելի դարձնի մարդկանց, մի քանի տասնամյակ անց բողոքելու կարիք էլ չի լինի: Փոքրամասնություններն այդպես էլ կմնան փոքրամասնություն, և ամենակարևորը՝ կվերանա այդ քրեապաշտ գողական կործանարար մտածելակերպը: Բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել