Կնոջ և տղամարդու միջև ձգողականությունն ավելի շուտ է առաջանում, քան նրանք հասկանում են այդ մասին։ Տղամարդուն մեկ վայրկյանն էլ է բավական, որ նա հասկանա՝ հավանել է կնոջը, թե ոչ։ Ամբողջ խնդիրը կնոջ ֆիզիոլոգիական հատկությունների մեջ է, որը տղամարդկանց մոտ հարգանք և հիացմունք է առաջացնում։

Հաճելի ձայն

Հաճելի ձայն ունեցող կանանց տղամարդիկ միշտ էլ հարգանքով են վերաբերվում։ Ցածր կանացի ձայնն ասոցացվում է տարիքով կնոջ հետ, իսկ բարձր ձայնն ասոցացվում է կանացիության, երիտասարդության և էներգիայով լեցուն լինելու հետ։ Վոկալի դասերի այցելելով հնարավոր է շտկել ձայնը, սակայն այն ամբողջովին փոխել հնարավոր չէ։

Երկար և խիտ մազեր

Գեղեցիկ երկար մազերը մեծ աշխատանք են պահանջում, ինչպես նաև լավ ժառանգականություն։ Արհեստական ճանապարհով երկարեցված մազերը նույն ազդեցությունը չեն ունենում տղամարդկանց վրա, ինչպես որ բնական, խնամված և խիտ գանգուրները։

Տղամարդիկ չեն պատկերացնում, թե որքան աշխատանք է պահանջում երկար մազերի խնամքը։ Բացի այդ՝ երկար և խնամված մազերը վկայում են օրգանիզմի առողջ լինելու մասին։

Հարթ մաշկ

Ոչ բոլորին է բախտ վիճակվել ունենալ հարթ և մաքուր մաշկ. շատերը դեռահասության տարիներին բախվել են պզուկների խնդրին։ Բացառություն չեն նաև տղամարդիկ, այդ պատճառով նրանք, ովքեր անցել են այս փուլը, տանել չեն կարողանում մաշկի հետ խնդիր ունեցող կանանց։ Գենետիկայի հետ խնդիր չունեցող տղամարդիկ ավելի բծախնդիր են այս հարցում, այդ պատճառով գեղեցիկ և հարթ մաշկն ավելի կարևոր է, քան գեղեցիկ դիմահարդարումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել