Ոսկե Ծիրան կինոփառատոնի մամուլի բաժինը անհասանելի է: Ենթադրվում էր, որ փառատոնի առավել ադեկվատ բաժինը, որին վերապահված է մամուլի եւ հասարակայնության հետ ակտիվ կապի պահպանումը պիտի աշխատի անխափան ու պատրաստակամ, բայց պատկերն իրականում բոլորովին այլ է` դեռուս փառատոնի բացման օրվանից ի վեր: Փառաատոնի մամուլի խոսնակը չի պատասխանում հեռախոսազանգերին, տպավորություն է, որ այդ բաժինն աշխատում է ապահովելով միայն սերտ ընկերական լրատվամիջոցների շահերն ու պահանջները, իսկ մնացածի համար` խոսքի կոպիտ տոն, խոսնակի անհասկանալի վրդովմունք կամ լավագույն դեպքում արհամարհանք: Ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուր որոնելու հույսով զանգարահում ենք փառատոնի պիար կոորդինատորին, բայց հեռախոսի այն կողմից լսվում է /արդարության դեմ չմեղանչելու համար ասենք ` ավելի քաղաքակիրտ տոնով դարձյալ չհուսադրող պատասխան. ,,Ներեցեք, փառատոնի օրերին մամուլի հետ կապված ցանկացած հարցով դիմել խոսնակին,,: Ինչ անել: Դեռեւս շատ բարի կոչ փառատոնի մամուլի բաժնի պատասխանատուներին` 
Թեեւ Ձեր աշխատանքի որակն ու մասնագիտական հմտություններն ավելի վատթար են, քան անցյալ տավա միեւնույն ժամանակահատվածում, բայց եւ այնպես դա մնում է փառատոնի խնդիրը: Սպասարկեք մամուլի բաժնում հավատարմագրված լրագրողներին օբեկտիվ, հավասարաչափ, առանց սեփական համակրանքներն ու հակակրանքներն ի ցույց դնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել