Ռուսներն այս տարածաշրջանում հայերին որպես պահպանակ են օգտագործում եւ հարգում վրացիներին ու ադրբեջանցիներին: Եւ եթե հայերին ինչ-որ բան են տալիս, ապա դա ոչ թե հայերին ուժեղացնելու համար է, այլ մեր երկու հարեւաններին զսպելու, որ նրանք շատ հեռու չփախչեն <մատուշկայի> գոզոտ փեշի տակից: Սա է իրականությունը, որը հայերից ոմանք, խրված լինելով Ռուսաստանի փեշի տակ, կամ ավելի խորը, ի վիճակի չեն տեսնել: Այսօրվա Հայաստանի ամենամեծ թշնամին պուտինյան ֆաշիստական ռեժիմն է, որը Ադրբեջանին հրթիռներ, ռումբեր եւ արկեր է մատակարարում, որոնք թափվելու են արցախցիների եւ հայաստանցիների գլխին: Ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսն արդեն կայացած է եւ պատերազմին հաշված ամիսներ են մնացել: Սա լինելու է նույն կարգի պայմաններով, ինչպիսին եղան Քիսինջերի կազմակերպած 1973թ. եգիպտաիսրայելական պարերազմը եւ Գրոմիկոյի նախնական հավանությանն արժանացած 1974-ի Թուրքիայի կիպրական ագրեսիան: Ավելի հավանական է, որ դրա նվազագույն նպատակը կլինի Հայաստանի ռազմական մեքենայի ջախջախումը եւ Արցախի գրավումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել