
Tert.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտահոգված է վրաց-օսական հակամարտության գոտում առկա իրավիճակով, տեղեկացնում է Грузия online-ը։
Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «անհասկանալի է, թե առևտրի և տրանսպորտի հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների մերձեցման ֆոնին ինչու է Ռուսաստանը սրում իրավիճակը»։
«Իհարկե, դա մեզ անհանգստացնում և մտահոգում է, և մենք խիստ հայտարարություն ենք արել հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ, սակայն սադրանքները շարունակվում են»,-ասել է նա։
Դրանից բացի, վարչապետը դարձյալ կոչ է արել «հիստերիայի մեջ չընկնել» և համբերություն ցուցաբերել։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/07/11/ivanishvili-russia/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել