
Լսել կադրը, տեսնել հնչյունը, զգալ բացակա իրականությունը: Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը նորից դիտելուց եւ նրան առաջին անգամ լսելուց հետո հասկացա` հնարավոր է:
Փելեշյանը խաղում է ժամանակի ու տարածության հետ, կադրով ու երաժշտությամբ արարում ` մի իրականություն, որը հնարավոր է միայն զգալ: Նա բառերով չի կաշկանդում կինոն: Նա խոսքով չի ընդհատում իրականության հետ իր միստիկ խաղը:
<<Տարվա եղանակները>> կինոպոեմում, սակայն, կա մեկ-երկու խոսք` գրավոր. <<Հոգնեցի…>>, <<Կարծում ես, ուրիշ տեղ լա՞վ է>>, <<Սա քո երկիրն է>>:
Ֆիլմը արտագաղթի մասին չէ: Նկարահանվել է 1975-ին, հայկական լեռնային գյուղում:
<<Ոսկե Ծիրան>> կինոփառատոնին մասնակցելու համար մի քանի օրով Երեւան ժամանած մոսկվաբնակ հայ հանճարեղ ռեժիսորը երեկ ասաց, որ <<եթե Հայաստանի մասին ֆիլմ նկարահանի, այն կլինի բնության մասին>>: Մեր մարդկային-ազգային բնության գուցե…