1in.am-ը գրում է.

Տարեց ճապոնացին այսօր առավոտյան դյուրավառ հեղուկով լցված երկու շիշ է նետել Հյոգո պրեֆեկտուրայի Տակարաձուկա քաղաքի քաղաքապետարանի ընդունարան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը:

Դեպքի վայրում ոստիկանության կողմից ձերբակալված 63-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն հունից հանել է պաշտոնյաների անտարբերությունը, որոնցից նա փորձել է հասնել հարկերի նվազեցման: Նա որոշել է հարցը լուծել Մոլոտովյան կոկտեյլների միջոցով: 

Հրդեհը մարվել է երկու ժամ անց: Դադարեցվել է բնակչության ընդունումը: Հինգ մարդ՝ քաղաքապետարանի աշխատակիցներ և այցելուներ, թունավորվել են ծխից ու հոսպիտալացվել: 

Ոստիկանությունում պարզում են կատարվածի մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել