
«Հրապարակը» գրում է.
ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկ քահանա Լազարյանը, վերջերս «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ որոշել է քաղաքացիական նախաձեռնություն ստեղծել և շուտով ակտիվ քայլեր է անելու այդ ուղղությամբ:
Պարբերականը տեղեկացել է, որ նա հարցազրույցից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր դաշտերի ներկայացուցիչների հետ և սկսել է գործն առաջ տանել: Նախաձեռնությունը կոչվելու է «Կամուրջ»:
Անունն ու իմաստը Տեր-Հուսիկը բացատրում է այսպես. «Հասարակության տարբեր խավերի միջև պետք է կամուրջներ գցվեն, որոնք պետք է ամուր հիմքեր ունենան: Իսկ որպեսզի հիմքերն ամուր լինեն, պետք է ճշմարիտ լինի»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել