«Հրապարակը» գրում է, թե այսօր, ժամը 20-ին, տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ «լսվի» երկար սպասված մարզպետների հարցը. կփոփոխվեն նրանք, թե ոչ՝ հայտնի է միայն Սերժ Սարգսյանին:

«Իսկ ե՞րբ եք որոշելու, թե ում եք առաջադրում 38-րդ տարածքում` Վահե Հակոբյանի փոխարեն: Դեռ շուտ է, առաջադրումից մի քանի օր առաջ: Ըստ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի, պատգամավորի` այլ պաշտոնի նշանակման դեպքում նրա լիազորությունները մեխանիկորեն դադարում են, նոր ընտրություններն անցկացվում են 80-օրյա ժամկետում, այսինքն՝ սեպտեմբերին:

ՀՀԿ-ում հակված չեն անուններ տալ, որովհետեւ «մի մարդ գիտի, թե ով է նա», բայց ուզում են, որ լինի իրենց «հին ընկեր», երկարամյա ՀՀԿ-ական, կապանցի Սերժ Մկրտչյանը: ՀՅԴ-ն տալիս է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել