«Հայկական  ժամանակ»-ը գրում է.

Այսօր առավոտյան ժամը 10-ից Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում ստորագրահավաք է սկսվելու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պա­հանջով: Դիմումը փոխանցվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 «Հայկական  ժամանակ» օրաթերթի առաջնորդողում, թեմայի շուրջ կարդում ենք:

 «Ստորագրահավաքը նա­խաձեռնել է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությու­նը: Նախաձեռնողները հայտնում են. որ այն շարունակվե­լու է նաեւ հաջորդող օրերին և անց է կացվելու ժամը 10.00-ից 21.00-ը: Ի դեպ. դիմումի տակ արդեն 2500-ից ավելի ստորագրության կա:

 Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցում և քաշվել է գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր  Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ լուր լսել:

 Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկե­ղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի հա­մարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում Է մեր ազգը, և եթե Կա­թողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգա­լույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում՝ դրանից բխող բոլոր հետևանքնե­րով: Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին»-ասված է նախաձեռնության երեկ տարածած հայտարարության մեջ:

 Թերթի թղթակիցը երեկ այցելել է Արարատան հայրապետական թեմի առաջնորդարան Նավասարդ Կճոյանից նման ստորագրահավաքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու:

 Պարզվում է, սակայն, որքան արքեպիսկոպոսի անունը խորությամբ է ներգրավվում զանազան սկանդալային պատմությունների և բիզնես պրոյեկտների մեջ, այնքան նրա «ամրոցը» առաջնորդարանը, անառիկ է դառնում և համապատասխանաբար ավելանում են դեպի Նավասարդ Կճոյանի աշխատասենյակ տանող արգելապատնեշները:

Արարատյան հայրապետական թեմի շենքում տեղադրվել է հսկիչ կետ, որտեղ նստող անձը որևէ ան­ծանոթ և անցանկալի մարդու քայլ առաջ չի թողնում՝ առանց ճշտելու, թե ով է այցելուն և որն է նրա այցի նպատակը:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկակական Ժամանակ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել