«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով երեկվանից ստորւսգրահավւսք է սկսվել:

 Այն ընթանալու է ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն,  Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց խաչմե­րուկում:

 «Հարկ Է նկատել, որ հայ եկեղեցու գոնե վերջին 20 տարվա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիները կազմակերպ­ված ընդվզում են որևէ հոգևորականի դեմ, ավելին, նույնիսկ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով ստորագրահավաք կազմա­կերպում: Հայ հասարակության մեջ հոգևորականների հանդեպ մշտապես որոշակի պատկառանք է եղել, նրանց կարծիքը՝ շատ հաճախ որոշիչ, առավել ևս, որ ինքներս մեզ համարում ենք առաջին քրիստոնյա ազգը: Այնինչ Կճոյանի դեմ այս նախաձեռնությունն ամենևին էլ պատահական չէ  հոգևորականի զգեստ կրող անձնավորությունն ինքն իր պահվածքով է վաստակել այդ վերաբերմունքը՝ ապրելով հոգևորականին ոչ վայել կյանքով: Նրա անունը կապվում է օֆշորային հայտնի սկանդալի հետ: Բացի այդ, հիշո՞ւմ եք, նա խոստովանեց, որ երբեմն իր ընկերների հետ գնում է իր սանիկի սրճարան՝զվարճանալու»:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել