«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Մինսկի խմբի բանակցություններն առաջ չեն շարժվում, որովհետև նախագահ Ալիևը կարծում է, որ կարող է տնտեսապես և ռազմապես գերհզորանալ Հայաստանից»,- երեկ Երևանում հայտարարել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր բարտուղար Մայքլ Քամբեթը՝ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության հրավիրած՝ «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ:

«Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, նրա համոզմամբ՝ այս համատեքստում Հայաստանի համար ԵՄ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ աոևտրի գոտու մասին պայմանագիրը շատ ավելի մեծ աշխարհագրական- ոազմավարական կարևորություն է ստանում:

«Դա կարծես Հայաստանի համար գոյատևման հարց է՝ Ադրբեջանի հետ տնտեսական մրցավազքում: Ալիևը շարունակ կրկնում է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել թույլ, մեկուսացված, կաշառակերության զոհ դարձած, անարդյունավետ պետություն՝ մեծաքանակ արտագաղթով ու աոանց տնտեսական զարգացման հեռանկարի»,- ասել է Քամբեքը՝ հավելեյով, որ Ասոցացման համաձայնագիրն ուղղված է այս խնդիրների լուծմանը.

«Մենք կարող ենք ետ պահել Հայաստանին կործանվելուց: Եթե չանենք՝ չպետք է զարմանալ, որ մի օր պարոն Ալիևի ցանկություններն իրականություն դաոնան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել