«Առավոտ»-ը գրում է.

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությանն էր մասնակցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Քանի որ վերջին շրջանում թե՛ ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական շրջանակներում բուռն քննարկման է ենթարկվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող «օֆշորային» կոռուպցիոն սկանդալը, «Առավոտը»  պարոն դեսպանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այդ սկանդալի մասին: Ջ. Հեֆերնը հարցը մինչեւ վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից` հեռանալով թեթեւակի ժպտալով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել