
Lragir.am-ը գրում է.
Հռոմի պապը Վատիկանի իրավական շրջանակներում խստացրել է երեխաների նկատմամբ հանցագործություններ գործելու, ինչպես նաև մանկապղծության և մանկական պոռնոգրաֆիական նյութեր տարածելու համար պատասխանատվությունը: Նոր օրենքին պետք է ենթարկվեն ավելի քան 5 հազար կրոնավոր, ինչպես նաև հոգևոր կարգ չանցած, սակայն Վատիկանում աշխատող քաղաքացիները, նույնիսկ եթե այդպիսի հանցագործությունները կատարվում են այդ պետության սահմաններից դուրս: Պապի կարգադրությունը վերաբերում է նաև փողերի լվացման և ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության բարելավմանը, հաղորդում է BBC-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/85358
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել