
Aysor.am-ը գրում է.
Կատուները կարող են հասցնել իրենց տերերին ինքնասպանության: Ընդ որում, սա ոչ միայն հոգեբանական առանձնահատկություն է, այլև` պարզ բացատրվող ֆիզիոլոգիական գործընթաց: Այս մասին գրում է Trends in Parasitology ամսագիրը:
Բանն այն է, որ տնային կատուների ստամոքսում զարգանում է մարդու համար վտանգավոր մի մակաբույծ, որը թափանցելով մարդու օրգանիզմ` ուղեղի աշխատանքի խանգարման պատճառ է դառնում: Այս խանգարումն, իր հերթին, կարող է ինքնասպանության պատճառ դառնալ:
Խոսքը «տոկսոպլազմա» անունով մակաբույծի մասին է (լատիներեն` Toxoplasma gondii): Այս մակաբույծը զարգանում է հիմնականում կատուների օրգանիզմում, իր կյանքի ցիկլի մի մասը մակաբույծը հանգիստ կարող է անցկացնել այլ կենդանի օրգանիզմներում, այդ թվում` մարդկանց:
Մակաբույծը հեշտությամբ հայտնվում է հողի մեջ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեկ տարվա ընթացքում, մեկ կատվից հողի մեջ կարող է հայտնվել այս մակաբույծի մոտ 810 մլն ձու: Հենց այս պատճառով վայրերում, ուր շատ կատուներ կան, հողն ուղղակի թունավորված է այս մակաբույծներով:
Մասնագետները նշում են, որ կատու ունեցող մարդիկ, ովքեր երկար ժամանակ ունենում են անբացատրելի վախեր ու դեպրեսիաներ, պետք է պարտադիր դիմեն բժշկի, ով նրանց խորհուրդ կտա օրգանիզմը մաքրող հաբեր ընդունել: