Լուիզա Ղամբարյանը՝ սերիալների փակվելու մասին. «Դերասանների մեծ մասը մնաց գործազուրկ»Aravot.am-ը գրում է.

«Հրապարակը» հաղորդել էր, որ հեռուստաընկերություններին հրահանգված է ավարտին հասցնել հեռարձակվող սերիալները եւ նորերի նկարահանում չսկսել. յուրաքանչյուր ՀԸ-ում պետք է հեռարձակվի մեկական սերիալ: Aravot.am-ը թատրոնի սիրված դերասանուհի եւ սերիալներում «հնաբնակ» Լուիզա Ղամբարյանից կարծիք հարցրեց սերիալների «փակվելու» վերաբերյալ: Նա ցավով փաստեց, որ այդպիսով դերասանները զրկվում են ապրուստի միջոցից. «Այլ հարց է, պրոֆեսիոնա՞լ են, շնորհալի՞, թե՞ ապաշնորհ»: Դերասանուհին նաեւ հավելեց. «Անժխտելի է, որ դերասանների մեծ մասը մնաց գործազուրկ, ինչի համար ափսոսում եմ: Կոնկրետ ես նկարահանվում եմ «Արմենիա» TV-ի միակ սերիալում՝ «Հարազատ թշնամի», որը մնացել է եթերում՝ սելեկցիայի արդյունքում, իսկ մյուսները փակվել են: 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել