
Aysor.am-ը գրում է.
Հղիությունը կնոջ կայքում ամենաերջանիկ և պատասխանատու շրջաններից է: Դրան պետք է լրջորեն նախապատրաստվել:
Ներկայացնում ենք 12 խորհուրդ, որոնց հետևելու շնորհիվ կարող եք խուսափել բեղմնավորումից անմիջապես հետո ծագող բարդություններից, ինչպես նաև ծննդաբերել բնական ճանապարհով և ոչ թե կեսարյան հատումով:
1. Անցե՛ք բուժզննում
Անգամ եթե դուք և ձեր զուգընկերը գանգատներ չունեք, միևնույն է՝ պետք է բուժզննում անցնել: Ընդ որում, պետք է այցելել մանկաբարձ-գինեկոլոգին, թերապևտին, հանձնել ամենատարբեր անալիզներ, այդ թվում` սեռական օրգանների վարակի, ցանկալի է այցելել գենետիկ-բժշկի` պարզելու համար, թե արդյո՞ք ժառանգական այս կամ այն հիվանդության կրողն եք:
2. Այցելե՛ք ատամնաբույժին
Գիտնականները պարզել են, որ ատամների հիվանդությունները կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Բացի այդ, եթե հղիության ժամանակ ատամների հետ կապված բարդություններ ծագեն, ապա դրանցով զբաղվել հնարավոր չի լինի, քանի որ հղի կանանց անգամ ռենտգենը հակացուցված է:
3. Սահմանե՛ք համապատասխան չափ
Հղիության վրա բացասաբար կարող է անդրադառնալ ինչպես ավելորդ, այնպես էլ՝ ցածր քաշը:
4. Ճի՛շտ սնվեք
Հավասարակշռված սննդակարգում պետք է ներառված լինի բոլոր խմբերին պատկանող մթերք՝ միս, ձուկ, թռչնեղեն, մրգեր, բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներ և այլն: Պետք է կրճատել կծվի, թթվի, աղի օգտագործումը:
5. Մի՛ փորձեք հղիանալ, մինչև համոզված չլինեք, որ առողջ եք
Դա շատ կարևոր է, պետք է մինչև այդ այցելել բժշկի:
6. Օգտագործեք В վիտամին
Համոզվե՛ք, որ չունես В խմբի վիտամինների պակաս: Այն կանխարգելում է պտղի զարգացման շեղումները:
7. Եթե ախտորոշել են «անեմիա»
Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է «անեմիա» ապա համբերությամբ լցվեք, քանի որ ստիպված կլինեք անցնել հատուկ սննդակարգի և ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը:
8. Սահմանափակեք կոֆեինի ընդունումը
Պարտադիր չէ ընդհանրապես հրաժարվել սուրճից կամ սև թեյից, սակայն խորհուրդ է տրվում օրական ընդունել մեկ փոքրիկ գավաթից ոչ ավելի:
9. Հրաժարվե՛ք սպիրտային խմիչքներից
Ցանկացած ալկոհոլային խմիչք կարող է խանգարել հղիությանը, իսկ ծխելը և թմրամիջոցներ օգտագործելը կարող են հանգեցնել վիժման, վաղաժամկետ ծննդաբերության և փոքրիկը կարող է խեղումներով ծնվել:
10. Շրջապատող միջավայրը
Պետք է խուսափել վատ ջրից, օդից, արտանետվող գազերից:
11. Պաշտպանվե՚՛ վիրուսներից
Պարբերաբար լվացեք ձեռքերը, քիթը, հնարավորության դեպքում ամեն օր բնակարանում անցկացրեք խոնավ և հատուկ հակամիկրոբային նյութերով մաքրում:
12. Մարզվե՛ք
Աշխատեք ամեն օր մարզանք անել կամ անդամագրվել որևէ մարզակումբի: Այս առումով օգտակար է յոգան: