
1. Բուրջ-Խալիֆա, քաղաք Դուբայ – ունի 828 մետր եւ 163 հարկ: Կառուցվել է 2010 թվականին: Այս երկնաքարը լի է գրասենյակային եւ բնակելի տարածքներով, ինչպես նաեւ հյուրանոցներով: Բուրջ-Խալիֆան ամենաբարձր կառույցն է, որ երբեւէ կառուցել է մարդը:
2. Վարշավյան ռադիոկայմ, քաղաք Կոնստանտինով – 643 մետր: Կառուցվել է 1974 թվականին: Ռադիոկայմը ծառայել է հաղորդիչների տեղակայման համար: Այն փլուզվել է 1991 թվականին: Մինչ այդ, այն աշխարհի ամենաբարձր կառույցն էր:
3. Տոկիոյի երկնային ծառ, քաղաք Տոկիո – 634 մետր: Ռադիոկայմը պետք է ավարտեին 2011 թվականին, սակայն երկրաշարժի պատճառով շինարարությունն ավարտվեց 2012-ին:
4. KVLY-TV հեռուստաաշտարակ, քաղաք Բլանչարդ – 629 մետր: Ռադիոկայմը կառուցվել է 1963 թվականին: Մինչեւ 1974 թվականը համարվում էր աշխարհի ամենաբարձր կայմը:
5. Գուանչժոուի հեռուստաաշտարակ, քաղաք Գուանչժոու – 610 մետր: Կառուցվել է 2009 թվականին: Հաղորդիչների տեղակայման հեռուստաաշտարակ է:
6. Աբրաջ Ալ-Բաիթի աշտարակներ, քաղաք Մեքքա – 601 մետր: Երկնաքերը կառուցվել է 2011 թվականին: Այն լի է բնակելի տարածքներով եւ հյուրանոցներով:
7. Սի-Էն Թաուեր, քաղաք Տորոնտո – բետոնե աշտարակ, որի բարձրությունը 553 մետր է: Այն կառուցվել է 1976 թվականին, դիտարկումների եւ մոնտաժային աշխատանքների համար: Սի-Էն Թաուերը Կանադայի ամենաբարձր կառույցն է:
8. Օստանկինոյի աշտարակ, քաղաք Մոսկվա – բետոնե աշտարակ: Բարձրությունը՝ 540 մետր: Կառուցվել է 1967 թվականին: Եվրոպայի ամենաբարձր կառույցն է:
9. Ուիլիս Թաուեր, քաղաք Չիկագո – երկնաքերի բարձրությունը 527 մետր է: Կառուցվել է 1974 թվականին, գրասենյակային տարածքների եւ դիտարկումների համար: Ուիլիս Թաուերն ունի 110 հարկ:
10. Առեւտրի համաշխարհային կենտրոն, քաղաք Նյու Յորք – երկնաքերն ունի 526 մետր եւ 110 հարկ: Կառուցվել է 1973 թվականին եւ ավերվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ահաբեկչության հետեւանքով: