
Aysor.am-ը գրում է.
Գյումրու զինկոմիսարիատից այսօր դուրս եկած, զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Գյումրի-Երևան ճանապարհին: Այս տեղեկություննAysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մամուլի քարտուղարի խոսքով` զորակոչկներից ոչ մեկը չի վնասվել. «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու թռել է դեպի աջ: Բայց, փառք Աստծո, ոչ ոք չի վնասվել: Դեպքից հետո էլ այն վերադարձվել է երթևեկելի տարածքը ու շարունակել է ճանապարհը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2013/07/11/gyumri-mil-crash/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել