Shamshyan.com-ը գրում է.

Այս պահին Աբովյան փողոցում, որտեղ ժամանակին կառուցվել էին շինություններ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով քանդվել էին դրանք, և տարածքը մաքրվել էր, որպեսզի հետիոտները կարողանան ազատ տեղաշարժվել, ինչ-որ անձինք, որոնք ժամանել են «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով» երկաթյա կոնստրուկցիաներ են տեղադրել տալիս նշված հատվածում:

Թե որպես ինչ է գործելու այն ավարտին հասցվելուց հետո, դեռևս պարզ չէ: Նկատելով, որ այդ ամենը տեսաձայնագրվում և լուսանկարահանվում է, «ջիպավոր անողնաշարավորները» հրահանգեցին, որպեսզի բանվորները դադարեցնեն աշխատանքները և 2-րդ շարք կայանված իրենց վզների չափսի «երկաթյա նժույգներից» մի քանիսը հեռացրին: Կայանված մեքենաներն են եղել Porsche Cayenne մակնիշի՝ 10 PR 100 համարանիշի, Lexus մակնիշի՝ 98 VV 888 համարանիշի, Mercedes մակնիշի՝ 55 OL 700 համարանիշի, BMW X6 մակնիշի՝ 40 SL 444 համարանիշի, Touareg մակնիշի` 033 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ տեղեկությունների նշված տարածքը պատկանում է իրեն քաղաքի տղա համարող Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել