Aysor.am-ը գրում է.

Տարիքի հետ բոլոր մարդկանց մոտ կնճիռներ են առաջանում: Կանայք հատկապես չափազանց շատ ժամանակ ու միջոց են ծախսում կնճիռներից ազատվելու համար, մինչդեռ հարկավոր է պայքարել դրանց առաջացման դեմ: 

Մասնագետները պնդում են, որ եթե կնճիներն ի հայտ են եկել, և մշակը վատ վիճակում է, ապա օգնել կարող է միայն պլաստիկ վիրահատությունը:

Որոշ կոսմետոլոգներ, այնուամենայնիվ, պնդում են, որ ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է ազատվել տարիքի մասին վկայող կնճիռներից: Առաջարկում ենք մի քանի խորհուրդ.

Խնայեք մաշկը

Խնամքով լվացեք մաշկը: Մաշկին պետք է վերաբերել այնպես, ինչպես թանկարժեք իրի:

Լրացրեք վիտամինների պակասը

Օրգանիզմում վիտամինների պակասի պատճառով մաշկը սկսում է ծերանալ: Անկանոն սնվող և սննդակարգին հետևելու ժամանակ չունեցող մարդկանց խորհուրդ է տրվում վիտամինների պակասը լրացնել հաբերի միջոցով: Մաշկի երիտասարդ մնալու հարցում հատկապես կարևոր են C և E վիտամինները:

Մի ծխեք

Ծխախոտի պատճառով մաշկը զրկվում է ինքնակարգավորման հնարավորությունից, որի պատճառով կնճիռների առաջացումն արագանում է: Հիշեք՝ ծխող մարդիկ յուրաքանչյուր գլանակի հետ նպաստում են կնճիռների խորացմանը, քանի որ ծխելուց մարդիկ դեմքի միևնույն շարժումն են անում:

Օգտվեք կնճիռների դեմ պայքարող քսուկներ

Նման քսուկներ հնարավոր է ձեռք բերել կոսմետիկ միջոցներ վաճառող կետերից: Զգալի արդյունքի համար անհրաժեշտ է կանոնավոր օգտագերծել դրանք: Այդ միջոցները հիմնականում պարունակում են C վիտամին, դրանք նպաստում է մեռած բջիջների հեռացմանը և ակտիվացնում է կոլլագենի առաջացումը:

Ժպտացեք

Որքան էլ, որ օգտվեք կոսմետիկ միջոցներից, կամ դիմեք վիրաբույժի օգնությանը, հիշեք, որ երջանիկ մարդկանց մաշկը փայլում է: Ժպտացեք, ծիծաղեք առանց մտածելու կնճիռների առաջացման մասին: Երջանիկ մարդկանց դա չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել