Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, իբր, քաղաքացու է ծեծել... Հարուցվել է քրեական գործ... Քաղաքացի Մարյանը պնդում է, հայտարարություն անում... Իսկ ես այս ամենի մեջ ,,ինքնատիպ,, ինտրիգ եմ տեսնում: Շատ լավ եմ ճանաչում Սպիտակի քաղաքապետին, մոտիկից շփվել եմ նրա հետ, մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են ոմանք կամեցել նրան դուրս բերել հավասարակշռությունից, սակայն նա կարողացել է ինքն իրեն պահել, զսպել: Անշուշտ, տղամարդու համար դյուրին չէ, երբ նրան դուրս են բերում հավասարակշռությունից՝ զսպել իրեն, բայց Սահականը կարողացել է... Ուստի, համոզված եմ, որ սադրանք է՝ շատ սովորական, որոշակի հաշվարկների վրա հենվող... Իհարկե, մի օր ,,պատվիրատուն,, էլ կբացահայտվի, բայց հիմա դա չէ կարևորը: Երևի ինչ-որ մեկը, երկար նայելով ,,լիսկայական պատումի հերոսսական,, էջերը, որոշել է սեփական քաղաքում էլ Լիսկայի հետնորդ գտնել... Բայց կարծես թե խոփը քարին է դեմ առնելու...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել