Հավելյալ սնունդը վճռորոշ դեր ունի դիաբետի զարգացման գործումDoctors.am-ը գրում է.

Շատ վաղ կամ շատ ուշ անցումը կոշտ սննդին կարող է հանգեցնել  շաքարային դիաբետի զարգացման երեխաների մոտ:

Այն ժամանակը, երբ սննդակարգ է մտցվում կոշտ սնունդը, վճռորոշ դեր ունի առաջին տիպի դիապետի զարգացման գործում: Եթե երեխան նախատրամադրվածություն ունի դիաբետի զարգացման հանդեպ, ապա հավելյալ սնուցելը 4 ամսականից շուտ կամ 6 ամսականից ուշ հետագայում հանգեցնում է աուտոիմուն հիվանդության զարգացման հավանականության մեծցմանը համապատասխանաբար 2 և 3 անգամ:

Հավելյալ սնուցում սկսելու լավագույն ժամանակաշրջանը երեխայի կյաքնի 4-5-րդ ամիսներն են: Շեշտը պետք է դնել հացահատիկի և գարու օգտագործման վրա` միաժամանակ շարունակելով կրծքով կերակրումը: Կոլորադոյի համալսարանում եկան այս եզրակացությանը 2000 երեխայի առողջական վիճակի ուսումնասիրությունից հետո (բոլորն ունեին ինսուլին արտադրող բջիջների ախտահարման բարձր հավանականություն):

Միևնույն ժամանակ, եթե երեխային վաղ էին սկսում կերակրել մրգերով և ավելի ուշ բրձով ու վարսակով, դիաբետի զարգացման հավանականությունը մեծանում էր 2.23 և 2.88 անգամ:

Այնուամենայնիվ, վիճակագրության համաձայն, մայրերի 93%-ը սկսում է կերակրել երեխային կոշտ սննդով մինչ 6 ամսականը, 40%-ը մինչ 4 ամսականը և 9% - մինչ 4 շաբաթականը: Որպես կանոն, կոշտ սննդին վաղ անցումը կապված է մանկական խառնուրդներ գնելու համար բավարար միջոցներ չունենալու հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել