
Armnewstv.am-ը գրում է.
Գուցե մի օր էլ հայկական ամեներկար տոլմա՞ն հայտնվի Գինեսի գրքում:
Հռիփսիմե Հովհաննիսյանը և խոհանոցի ամբողջ աշխատակազմը մեկ ամբողջ օր տանջվել են, փառատոնի այս տարվա նորամուծությանն են պատրաստվել` վեց մետր երկարությամբ տոլմա են պատրաստել ու անհամբեր սպասում են` արդյո՞ք այն կլինի փառատոնի ամենաերկար տոլման:
Առաջին հորիզոնականը զբաղեցնելու հույս ունեն նաև «Պատրաստենք միասին» ծրագրի մասնակիցները: Արակ Արագյանը և Արտավազդ Սարուխանյանը 9 ժամ են տրամադրել 7 մետր 4 սմ երկարությամբ տոլմա պատրաստելու համար:
Տոլմայի փառատոնը հետաքրքիր դարձնելու համար Սեդրակ Մամուլյանը որոշեց անցկացնել ամենաերկար տոլմայի մրցույթը: Հայ խոհարարները կարողացել են կատարել առաջադրանքը. գուցե մի օր էլ հայկական ամեներկար տոլմա՞ն հայտնվի Գինեսի գրքում:
Մինչ ժյուրին կչափի տոլմաների երկարությունն ու կորոշի դրանցից ամենաերկարը, Հռիփսիմե Հովհաննիսյանը հյուրասիրում է ոչ ավանդական տոլմայով, այն փաթաթված է թարմ կաղամբով ու պատրաստված է 4 տեսակի մսից:
Փառատոնին բացվել էր 24 տաղավար մայրաքաղաքի և մարզերի տարբեր ռեստորաններից ու կրթական հաստատություններից: Ներկայացված տոլմայի տեսականին 60-ից ավելի էր: