
Իհարկե ցավալի է ընդունել՝ սիրելին դավաճանում է Ձեզ, բայց ավելի լավ է իմանալ դառը ճշմարտությունը, քան ապրել դատարկ հույսերով: Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սկզբում փորձեք հասկանալ՝ արդյոք ամեն բան կարգի՞ն է:
1.Դավաճանում է, եթե չափից շատ է հետեւում իր արտաքինին, մշտապես բուրում է հաճելի օծանելիքներով, գնում է նոր հագուստներ, դրանք անընդհատ փոխում, երկար մտածում՝ ինչ հագնի եւ ուշադրություն դարձնում հատկապես ներքնազգեստին:
2.Դավաճանում է, եթե աշխատավայրում գործերն ավելացել են, պարբերաբար ուշանում է, իսկ աշխատավարձը նույնն է:
3.Դավաճանում է, եթե այլեւս ռոմանտիկ քայլեր չի անում, Ձեզ նվերներ չի տալիս եւ չի հրավիրում ոչ մի տեղ, իսկ Ձեր կազմակերպած ռոմանտիկ ընթրիքներին արձագանքում է բացասաբար եւ շտապում քնելու:
4.Դավաճանում է, եթե հրաժարվում է սեքսից, վանում Ձեզ եւ պատճառաբանում՝ հոգնած է:
5.Դավաճանում է, եթե թաքցնում է իր հեռախոսը, արագ ջնջում հաղորդագրությունները եւ վարում «կոդավորված» խոսակցություն:
6.Դավաճանում է, եթե սկսում է երկար նստել համակարգչի առջեւ, իսկ երբ մոտենում եք, կտրուկ փոխում է էջը կամ ստեղծել է նոր էջ եւ դրել գաղտնաբառ:
7.Դավաճանում է, եթե Ձեզ հետ խոսում է ազատ հարաբերություններից, այլընտրանքային սեքսից:
8.Դավաճանում է,եթե Ձեր ներկայությամբ աղջիկների հետ սիրախաղ է անում:
9.Դավաճանում է, եթե Ձեր նկատմամբ չափից դուրս ուշադիր է, նվերներ է անում անընդհատ ու առանց առիթի:
10.Դավաճանում է, եթե հստակ ասում է՝ «ես ուրիշի եմ գտել»: