Փորձեք հին օրացույցով ճշտել, թե շաբաթվա որ օրն եք ծնվել և կկարողանաք անցնել այս թեստը:

Երկուշաբթի ծնվածները

Երկիրը ստեղծվել էր երկուշաբթի, այդպիսով՝ այդ օրը ծնված մարդիկ ավելի խելացի են, աշխատասեր: Նրանք սիրում են փորձեր, նորություններ: Միշտ հրաշալի տեսք ունեն: Նրանք հրեշտակային դեմք ունեն և լավ ճաշակ: Այսպիսի մարդկանց հաճախ ենք ցանկանում մեր կողքը տեսնել: Այս մարդիկ մագնիսի պես են:

Երեքշաբթի

Այս օրը ծնված մարդիկ շատերի սեքսուալ երազանքներն են: Նրանք ֆիզիկապես ուժեղ և ագրեսիվ են: Ինքնասիրահարված են, հաճախ են իրենց մասին մտածում: Բայց լավ սիրեկաններ են, լավ են հասկանում, թե ինչ է իրենց սիրեցյալը ցանկանում:

Չորեքշաբթի

Այս մարդիկ դժվար են կողմնորոշվում, թե ինչ են անկողնում ցանկանում: Նրանք փորձում են ամեն ինչ, բայց չեն ցանկանում հեշտ հասանելի մարդկանց տպավորություն թողնել: Նրանց համար անհասանելի ոչինչ չկա, բայց ցույց տալ դա նրանք չեն սիրում: Եթե Դուք այս մարդկանց հասկանաք և շռայլ լինեք նրանց նկատմամբ, ապա նույնը կստանաք:

Հինգշաբթի

Այս մարդիկ կյանքից ամեն ինչ ստանում են: Չեն վախենում ռիսկից և գիտեն ադրենալինի համը: Նման զուգընկեր ունենալով՝ չեք ձանձրանա: Իրենց էությամբ նրանք արդարության կողմնակից են, այդպիսով՝ անկողնու նախասիրությունները պետք է նախորոք պարզեք և քննարկեք:

Ուրբաթ

Այս օրը ծնված մարդիկ չեն սիրում ֆիզիկական մտերմություն երկար ժամանակով: Նրանց համար կարևոր են զգացմունքները, հարգանքը, հասկացողությունը և հարմոնիան: Այս մարդիկ ինտիմին լուրջ են վերաբերվում, և նրանց պետք չէ շտապեցնել: Եթե ցանկանում եք երջանիկ լինել, բացեք Ձեր հոգին նրանց առջև:

Շաբաթ

Այս մարդիկ վառվում են: Էներգիայի պաշարները անսպառ են: Այս մարդիկ չեն վախենում, եթե նրանց մեկը բռնեցնում է սիրով զբաղվելիս ցանկացած տեղ և ցանկացած ժամի: Ադրենալինը նրանց երկրորդ եսն է:

Կիրակի

Այս մարդիկ ամենախելացիներն են: Նրանք հավատարիմ են, հրաշալի: Նրանք կողմ են փոխադարձ բավարարմանը: Ունեն անսպառ էներգիա և հրաշալի կազմվածք: Այս մարդիկ գնահատում են շքեղությունը և գեղեցկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել