Ինչքան էլ տարօրինակ հնչի, քիթն ու հոտառությունն են խաղում գլխավոր դերերից մեկն ուղեղի ակտիվության գործում: Այսպես, օրինակ, հենց քիթն է մեղավոր վախի առաջացման համար:

Գերմանական հետազոտությունները ցույց են տվել, որ վախի ժամանակ արտազատվող քրտինքը հնարավոր է զգալ, ինչը բերում է համապատասխան նեյրոնների ակտիվացման: Արդյունքում 5 րոպե անց հնարավոր է տագնապ առաջանա: Բացի այդ, հնարավոր է արթնանա սեռական վեցերորդ զգայարանը. ոչ ոքի համար գաղտնիք է չէ հոտառության դերը զուգընկերոջ ընտրության հարցում:

Սակայն միայն վերջերս է հայտնի դարձել, որ հոտի օգնությամբ հնարավոր է որոշել՝ արդյոք հրապուրանքը երկկողմանի՞ է, թե՞ ոչ: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել՝ որքան ուժեղ է սննդի համը, այնքան մարդն ավելի քիչ է ուտում:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հոտերը պատասխանատու են տրամադրության համար: Ծաղիկների բույրը նպաստում է շփմանը, նարնջի հոտն ուժեղացնում է գումար ծախսելու ցանկությունը: Շվեյցարիայում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ նարնջի հոտ զգացած մարդիկ 20 %-ով ավել գնումներ են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել