‘Lavash’ Cooperation ForumEcolur.org-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցում հայ, վրացի, սերբ, թուրք և ադրբեջանցի ակտիվիստների նախաձեռնությամբ բացվել է  «Լավաշ» խումբը: Անվանումը ընտրելիս ակտիվիստները հաշվի են առել, որ բոլորն էլ իրենց խոհանոցում լավաշ ունեն: Խմբի նպատակն է համագործակցության հարթակ ստեղծել երկրների միջև, ապահովել մշտական շփում և տեղեկացնել միմյանց սեփական երկրի բնապահպանական խնդիրների մասին: Խմբի ստեղծման միտքը ծագել է Վրաստանի Չակվի հանգստյան գոտու Օազիս հյուրանոցում հունիսի 28-ից հուլիսի 2-ը տեղի ունեցած «Ամառային տարածաշրջանային ճամբար»-ի ժամանակ:

Ճամբարի անկացման նախաձեռնությունը «Վրաստանի կանաչ երիտասարդություն»  հասարակական կազմակերպությանն էր: Ճամբարը համախմբեց Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ 25 ակտիվիստների: Նպատակն էր ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը  երիտասարդ ակտիվստների միջև, բացահայտել տարածաշրջանի ակտիվիստական խմբերին, ստեղծել ընդհանուր գործունեության պլան:

Տեղի ունեցան դասախոսություններ, քննարկումներ ակտիվիզմի, ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ: Համագործակցության առաջին քայլն էր Ուռեկիում լողափի անօրինական զավթման դեմ բողոքի ակցիան, որտեղ ակտիվիստները համախմբվեցին սատարելու Ուռեկիի բնակչությանը: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի Ուռեկի գյուղում բնակիչները ակտիվիստների հետ միասին բողոքի ակցիա անցկացրեցին Ուռեկիի լողափի մի հատվածի անօրինական ցանկապատման դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել