Armenian Scientists Made new Invention How to Spread Cumulonimbus CloudsEcolur.org-ը գրում է.

Հայ գիտնականները նոր գյուտ են արել, թե ինչպես կարելի է ցրել անձրեւաբեր եւ կարկտաբեր ամպերը: «Էկոսերվ» ՍՊԸ- ի հեռավորական հետազոտման կենտրոնի 15 հոգանոց գիտական  աշխատակազմը ստեղծել է հատուկ սարքի նախատիպ` աչք ակուստիկ հրանոթի համար: Սարքն առանց մարդու միջամտության ժամանակին կհայտնաբերի անձրևաբեր և կարկտաբեր ամպերը և կաշխատեցնի հրանոթը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց գյուտի հեղինակներից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Առաքելյանը:  Թեպետ սարքը չի փորձարկվել, սակայն Առաքելյանը վստահ է նրա հաջողության մեջ: Նա նշեց, որ սարքը կարելի է տեղադրել ինչպես մեծ, այնպես էլ փոքր հողատարածքներում: Այն մատչելի է. մոտավորապես կարժենա 500.000 դրամ: 

Ըստ Արտաշես Առաքելյանի` սարքի գաղափարը դեռ 2011թ-ին ներկայացվել է Մտավոր սեփականության կոմիտե և գրանցվել այնտեղ որպես գյուտ` ստանալով Մտավոր սեպականության կոմիտեի որոշումը նրան արտոնագիր տալու վերաբերյալ: Գաղափարը ներկայացվել է նաև Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպությանը, որն էլ գաղափարը համարել է արտոնագրունակ և հաստատել, որ նման գյուտ արտասահմանում չկա: Պրոֆեսոր Առաքելյանը նշեց, որ գյուտի մասին տեղեկացրել են ՀՀ կառավարությանը, սակայն արձագանք դեռ չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել