Ցավալի է, որ մեզանում Եվրոպական միությանն ու Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը առավելապես քննարկվում է կարծրատիպերի ու զգացմունքային մոտեցումների դիրքերից: Այս կամ այն միության հանդեպ մերժողաբար տրամադրվածներից շատերն անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչ են այդ միություններն իրենցից ներկայացնում: Մեկը չի սիրում Եվրոպան կամ մերօրյա արևմտյան արժեհամակարգը և պատրաստ է ընդունելի համարել Եվրասիական միության հետ քաղաքական ամուսնությունը, մյուսը Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետա հերոսների նման զգացմունք չունի Ռուսաստանի հանդեպ և պատրաստ է փախչել Եվրասիական միությունից և ընկնել եվրոպական արժեհամակարգի փաղաքշալից գիրկը: Այսինքն` մեզանում առավելապես գործում է ոչ թե ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ԱՅԼ ԻՆՉ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՄՈՏԵՑՈՒՄԸ: Բայց խնդիրն այն է, որ ինչ-որ բան չուզենալով հստակ չես դարձնում այն, թե ինչ ես ուզում: Ասել կուզեմ, որ կողմնորոշվելուց առաջ պետք է ինքնորոշվել և ինքնորոշվածության դիրքերից էլ սահմանել ցանկալի կողմոնորշումների շրջանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել