
Vemard.com-գրում է.
Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնը ելույթ է ունեցել բարեգործական համերգներից մեկի ժամանակ՝ նվագելով ջութակ: Տեղի լրագրողներից մեկը, ով դեմքով չէր ճանաչում հայնի գիտնականին, հաջորդ օրը թերթում հայտարարություն էր տպագրել, ըստ որի իրենց քաղաք էր այցելել աշխարհահռչակ երաժիշտ, ջութակի վիրտուոզ Ալբերտ Էյնշտեյնը:
Բրեդ Փիթը «Տրոյա» ֆիլմում Աքիլլեսի դերում հանդես գալու համար շուրջ կես տարի սովորում էր տիրապետել սրին: Պարապմունքներից մեկի ժամանակ նա վնասել է ոչ այլ ինչը, քան աքիլլեսյան գարշապարը: Վնասվածքի պատճառով ֆիլմի նկարահանումները հետաձգվել են:
Մարիա Ցվետաևան Պաստեռնակի հետ հավաքելիս է եղել ճամպրուկը, որը կապելու համար Բորիս Լեոնիդովիչը բերել է մի պարան՝ ասելով. «Այս պարանն ամեն ինչ կարող է պահել, անգամ քեզ, եթե կախվես»: Հենց այդ պարանով էլ Ցվետաևան մի քանի ամիս անց կախել է ինքն իրեն:
Բարեկամական համբույրների սիրահար Լեոնիդ Բրեժնևն այնքան կրքոտ էր տրվում այդ «գործին», որ մի անգամ համբուրելիս պատռել է Հարավսլավիայի նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի շուրթը: