Պիտի ագգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանաAravot.am-ը գրում է.

«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի», հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ «ՉԻ» – Փաստորեն, տրանսպորտը թանկանալու է «ի օգուտ ժողովրդի»։ Մենք էլ կարծում էինք՝ ի վնաս ժողովրդի է թանկանալու, բայց բարեբախտաբար՝ Գագիկ Բեգլարյանը ժամանակին ճշտում մտցրեց այս հարցում։ Վերջին հաշվով՝ մասնագետ մարդ է ու ավելի լավ գիտի, թե ինչն է ժողովրդին օգուտ եւ ինչը՝ վնաս։ Նախ՝ տրանսպորտը կթանկանա, ուղեվարձը կդառնա 150 դրամ, եւ շատերը ստիպված կլինեն հետիոտն երթեւեկել, իսկ քայլելն, ինչպես հայտնի է, օգուտ է։ Ահա եւ ստացվեց, որ տրանսպորտը թանկացավ ի օգուտ ժողովրդի։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել