1in.am-ը գրում է.

Հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.40-ին Գյումրի-Երևան Էլեկտրագնացքը հարվածել է Նորագավիթ թաղամասի բնակիչ, 1968 թ. ծնված Տիգրան Հախվերդյանին, որը մահացել է: 
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: 
Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել