
1in.am-ը գրում է.
Երթուղայիններից մեկի վարորդ, 48-ամյա Անդրանիկ Թորոսյանը 2012-ի Ամանորից առաջ և հետո երևի այնքան շատ է ընկույզը «չարաշահել», որ հանկարծ աննկարագրելի էքստազ է զգացել...Համարյա 16 տարեկանի պես: և նախատոնական ու Սուրբ ծննդյան օրերին որոշել է ինքն իրեն յուրահատուկ «նվեր անել»` թոթափելու աշխատանքային օրվա հոգնածությունը: Նա վերցրել է իր փաստացի կնոջ` Ջավահիրի 14-ամյա դստերը` Նատաշային /տուժողների անունները փոխված են/, և երկու անգամ տարել «բլից-էքստրիմ-վայելքի». մի անգամ իր գազելը քշել է դեպի Առինջ գյուղի «հարմար» թաղամասերից մեկը, իսկ երկրորդ անգամ` Ջրվեժի գերեզմանատուն, որ եթե հանկարծ աղջնակը գոռգոռա էլ, կողքի մեռելները նեղություն չտան` հետո ցուցմունք տան: Ու թեև 48-ամյա Անդոն հաջողացրել է երկու անգամ սեռական հարաբերություն ունենալ անչափահասի հետ, բայց հետո այդ մասին իմացել են նրա փաստացի կինն ու իրավապահները:
Այժմ Անդրանիկ Թորոսյանը կանգնած է մի թեթև դատվելու վտանգի առջև. նրան մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 141 հոդվածով` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը նախատեսում է տուգանք` 200.000-ից 400.000 դրամի չափով, կամ` առավելագույնը 2 տարվա ազատազրկում:
Դատաքննությունը դռնփակ է, Անդոն էլ փակի տակ է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Չի բացառվում, որ նրա ներկայությունից էքստազի մեջ ընկնեն նրա խցակիցները. նրանք գուցե 16 տարեկանի գրգռվածություն չունենան, ինչպես Անդոն, բայց 50 տարեկան կնոջ պես նա կարող «գայթակղիչ թվալ»` ինչպես կաղամբը` չեղած մրգի փոխարեն: