
Aravot.am-ը գրում է.
Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում Գյումրու Պոլիգոն թաղամասում` մոտավորապես այն տարածքում, որտեղ տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կլանների «դուետը», հնչել են կրակոցներ: Կռվի մասնակիցները, ըստ մեր աղբյուրների, եղել են ոսկերիչ Աղվանի տղերքը: Կրակողը փախել է, կա նաև դանակահարված: Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ գիշերը հիվանդանոց են տեղափոխել Կամոյի 51 տան բնակիչ , 34-ամյա երիտասարդի, որի որովայնը վնասվել է դանակահարությունից, սակայն բարեբախտաբար չեն հասցրել ծակել: Նրա վիճակը ստաբիլ կայուն է:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2013/07/10/263891/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել