Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը, պատճառը` «Հայփոստի» կողմից գյուղացիների թոշակների բաժանման ուշացնում է: 
Ե՞րբ պետք է մենք ազատվենք կազմակերպված անպատասխանատվություն արատից, որպեսզի մեր սոցիալական հարցերին լուծում ստանալու համար չփակենք հանրապետական նշանակության ճանապարհներ, որպեսզի լսելի լինելու համար, դուրս չգանք «տռաս», խնդիրը ներկայացնելու համար լացելուց ու արդարանալուց զատ իրական գործնական լուծումներ ստանանք: 
Եթե «Հայփոստը» թոշակն ուշացնում է, թոշակառուն մայրուղին փակում է, եթե կարկուտը ծեծում է այգիները, տուժածները մայրուղին փակում են: 
Բա ի՞նչ են մտածում այս ուղղությամբ պատկան մարմիններն ու ֆունկցիոներները: 
Ցավալի է, որ երբ խնդիրը ձևակերպում ու հարց ես ուղղում տվյալ պատասխնատուին, ինքը արդարացնող հիմնավորումներով է հանդես գալիս, կարծես այդպես էլ պետք է լիներ: 
Սա նշանակում է, որ հասարակությունը (ուշադրություն` հասարակություն, չհասկանալ բնակչություն, ժողովուրդ) իր սոցիալական ինստիտուտներով հանդերձ հիվանդ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել