81 տարեկան Օֆելյա տատիկը ապրում է Սևան քաղաքում: Նա ապրում է միայնակ..

Դուստրը ապրում է Երևանում, երբեմն այցելում է ծեր տատիկին: Իսկ թոռնուհին, ում հենց Օֆելյա տատիկն է մեծացրել, ապրում է Գերմանիայում:  Նա ինքն է իր համար ամեն օր ճաշ պատրաստում, գնում խանութ, նեղվում է, որ խանութից գալուց հարևանները նայում են, թե ինչ է գնել: Օֆելյա տատիկի հեռուստացույցն էլ արդեն չի աշխատում: Համաձայնե՛ք, որ ոչ այնքան նախանձելի ծերություն: Բայց փոխարենը նա ունի գրքեր, թերթեր, հոդվածներ և գիտելիքների անսպառ պաշար: Գիտի ամեն ինչի ու բոլորի մասին՝ սկսած Արքայադուրս Դիանայի ծագումնաբանությունից մինչ Լեոնարդո դա Վինչի: Իսկ այն, ինչ չգիտի, պարզապես հարցնում է:

Օֆելյա տատիկը առաջին միայնակ տատիկն էր, ում Մանան քրիստոնեական երիտասարդական ծրագրի ՆԱ ԻՄ ՀԱՐԵՎԱՆՆ Է ակցիա շրջանակներում երիտասարդները այցելեցին ու պատրաստեցին կարճ ֆիլմ:/Ֆիմը կարող եք դիտել ստորև:/  Ֆիլմի հիմանական մասը նկարահանելուց հետո, երբ Օֆելյա տատիկի հետ սուրճ էինք խմում, տատիկը ասաց, որ մկրտված չէ ու ցանկանում է մկրտվել: Ուղիղ երկու շաբաթ անց՝ հուլիսի 5-ին, Սևան քաղաքի Ցանաքաբերդի Սբ. Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Օֆելյա տատիկի մկրտությունը:

 

1002107_510523332353776_618428595_n

1002243_510523449020431_1650624868_n

 

 1017307_510523495687093_1595770675_n

Քահանան տատիկին տվեց նաև հոգևոր անուն՝ Վառվառա: Իսկ քահանայի կնքահայրն էլ Մանանա ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրանն է:

Մկրտությունից հետո, երբ Օֆելյա տատիկին հարցրեցին, թե ինչ է զգում, ասաց, որ հանգստություն է զգում: Սա է հավանաբար այն, ինչի կարիքը ծերության բեռը միայնակ տանող տատիկը ամենաշատը ունի: Վստահաբար, նա իրեն այլևս այդքան միայնակ չի զգում:

Օֆելյա տատիկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ՝

Մեր շրջապատում ապրող միայնակ ծերերը կարիք ունեն մեր ուշադրության, շփման և հոգատարության: Պետք է նրանց երբեմն այցելել, ուղղակի լսել այն, ինչ պատմում են, ժպտալ, նրանց համար մի բաժակ սուրճ պատրաստել ու երբեք չմոռանալ, որ մենք էլ ենք մի օր ծերանալու:

 

Հ.Գ. Մկրտության խորհրդի մասին ամբողջական տեղեկությունը կարող եք ստանալ Սպասավորի բլոգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել