Հղիությունը եւ ծննդաբերությունը մեծ ծանրաբեռնվածություն են կնոջ օրգանիզմի համար: Այդ ծանրաբեռնվածությունը երակների վրա զգալիորեն աճում է վերջին շրջանում: Եթե կինն ունի վատ ժառանգականություն կամ երակների վարիկոզ հիվանդության նախատրամադրվածություն, հղիության ընթացքում երակների վարիկոզ լայնացման հավանականությունը մեծանում է:

Խուսափելու համար հղիության 3-4 ամսից հարկավոր է հագնել հղիների համար նախատեսված կիսազուգագուլպաներ, որոնք ունեն կոմպրեսիոն ազդեցություն եւ որովայնի սեղման: Այդպիսի գործվածքները համաչափ տարածում են ծանրաբեռնվածությունը և խնայում են Ձեր երակները: Կրեք բնական նյութերից պատրաստված հագուստ եւ ներքնազգեստ:

Ծննդաբերության ընթացքում դուք պետք է անպայման կապեք ոտքերը հատուկ էլաստիկ բինտերով, կամ հագնեք հատուկ կիսազուգագուլպաներ: Նման գործվածքներ կարող եք ձեռք բերել մասնագիտացված Օրթոպեդիկ սրահներում, որտեղ կչափեն Ձեր ոտքերը և կնտրեն Ձեր չափը:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել