
«Հայ-վրացական սահմանում՝ Սադախլոյի մաքսակետում, հանդիպեցինք իրանական բեռնատարների, որոնք բեռնված էին իրանական հեղուկ գազով։ Իրանցի վարորդները մեզ ասացին, որ հեղուկ գազն իրացվում է Վրաստանում։ Վրսատանի բնակիչներից տեղեկացանք, որ այդ երկիրը նախկինում հեղուկ գազ էր ներմուծում Ադրբեջանից, սակայն ադրբեջանական գազն իր որակով ու գնով զիջում է իրանականին, ուստի հիմա նրանք նախապատվությունը տալիս են իրանական հեղուկ գազին։ Իսկ Հայաստանում տարբեր տրամաչափի չինովնիկներ փորձում են մեզ համոզել, որ իրանական գազն անորակ է՝ հավանաբար այդպիսով փորձելով արդարացնել հայ–իրանական գազատարը լիարժեք օգտագործելու իրենց անկարողությունը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել