
«Բուդադյանների փաստաբան Հայկ Ալումյանը «աբսուրդի ժանրից» է համարում Արտակ Բուդաղյանի նկատմամբ երեկ առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով խոպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքը։ «Դեպքից հետո զինդատախազի հարցազրույցից արդեն հասկանալի էր, թե դատախազությունն ինչ աճպարարության էր փորձելու անել։ Հուսով էինք, որ հարցը դրան չի հասնի, բայց այդպես էլ եղավ»,– aravot.am–ին ասաց պարոն Ալումյանը։ Նա արդեն գիտի, թե մեղադրանք առաջադրելուց հետո ինչ քայլեր են հաջորդելու. «Փորձել են այս մեղադրանքի վրա հիմնվելով՝ առաջ քաշել այն վարկածը, որ այս կողմը նրանց կյանքի համար վտանգավոր սպառնալիք է ներկայացրել, նրանք էլ պաշտպանվել են։ Բայց ես, մեր կողմը ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի»։
Փաստաբանը դեռ չի ցանկանում բացել փակագծերն ու հայտնել, թե ով էր Բուդաղյաններին թիկունքից կրակողը։ Նա չցանկացավ նաև իր հետագա քայլերից խոսել. «Կանենք՝ նոր կասեմ, նախապես չեմ ասում՝ ինչ ենք պատրաստվում անել»։ Բուդաղյանին ներկայացված մեդադրանքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ առավելագույնը երկու ամիս կալանք կամ էլ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: