
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Կառավարության կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից հեռացվել են 201Зթ. ընթացքում այդ ռեժիմով կատարված գնումների մասին փաստաթղթերը: Մինչ այժմ կայքի հաճախորդները կարող էին մանրամասն տեղեկանալ, թե որ գերատեսչությանը ումից առանց մրցույթի ինչ ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերել, որքան է դրանցից յուրաքանչյուրի համար վճարել, ապա այժմ կայքում թողնվել է միայն ընդհանուր տեղեկությունը: Ամենահետաքրքիրը սակայն հենց այդ մանրամասներն էին: Օրինակ, այն տեղեկությունը, որ Լուկաշենկոյի որդին հոր հետ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում որպես պաշտոնական պատվիրակության անդամ ՀՀ պետբյուջեի հաշվին է տժժացել տարբեր զվարճանքի կենտրոններում, կարելի էր իմանալ միայն կայքում տեղադրված փաստաթղթերից: Մանրամասները` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: