
Լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, թե Սյունիքի նախկին մարպետ Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել: «Ժողովուրդ» թերթը Խաչատրյանից փորձել է ճշտել տեղեկությունը: «Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար»-ասել է նա: «Ժողովուրդ»–ը հետաքրքրվել է, թե արդյոք ճիշտ են նրա որդու` խաղամոլ լինելու մասին տեղեկությունները: «Նման տականքներից կարելի է սպասել, ամեն ինչ խոսում են։ Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»,-ասել է Սուրիկ Խաչատրյանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել