
Ինչպես հաղորդում է 168.am-ը, առաջիկային Հայաստան կայցելեն մի շարք նշանավոր բանկերի, ներդումային ընկերությունների ու ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ ու վերլուծաբաններ` ծանոթանալու Ամուլսարի ծրագրին և առհասարակ Հայաստանում ներդումային մնոլորտին: Համաշխարհային ֆինանսական միջավայրում ազդեցիկ այդ կառույցներն են BNP-Paribas-ն, Bank of Montreal-ը (BMO), Scotia Bank-ը, Resource Capital Funds-ը, Ասիական զարգացման բանկը և Շվեյցարական Earth Resources-ը: Մինչ այդ արդեն Հայաստանում եղել են Unicredit-ը, BNP-ն, Rand Merchant Bank-ը, ING-ն, Raiffeissen-ը, Societe General-ը, Natixis-ը, Nedbank-ը, Standard Bank-ը և Citibank-ը: Սրան գրեե զուգահեռ Հայաստան է այցելում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Իսկ այցի հիմնական նպատակը շատ պարզ է գնահատել Հայաստանի դրությունն ու գրանցած հաջողությունները Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ:
Եթե մի քանի տարի առաջ միջազգային ֆինանսական նմանատիպ կառույցների ասեին Հայաստանի մասին, առաջին պատճառաբանությունը, որ կհնչեր մերժման հիմնավորման համար տարածաշրջանային հակամարտույունների առկայությունն էր ու քաղաքական անկայությունը, ԼՂՀ չկարգավորված հիմնախնդիրը, փակ սահմանները և այլն և այլն.... Մինչդեռ հիմա, չգիտես ինչ հրաշքով, Հայաստանը դառնում է գրավիչ Արևմտյան կապիտալի համար և Արևմուտքի ներկայությունն ավելի ու ավելի է դառնում երևացող հակառուսական ալիքի ֆոնին, հանգամանք, որ չի կարող չառաջացնել հետաքրքրություն վերլուծաբանների ու մասնագետների համար, թեև ոչ սահմաններն են բացվել, ոչ քաղաքականապես կայությունն է ամրապնդվել, ոչ էլ առավել ևս ԼՂՀ խնդիրն է լուծվել մյուս հակամարտույունների հետ:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքն այսօր ընդլայնվելու հստակ քաղաքականություն է վարում, այն էլ ի հաշիվ Ռուսաստանի, և ուշադրության կենտրոնում նաև ավանդաբար ռուսական ազդեցության գոտիներն են` հետխորհրդային տարածքը: Ուժերի այս վերադասավորման համատեքստի մեջ որևէ պատահականություն չկա այն իրողության մեջ, որ հերթը հասնելու է նաև Հայաստանին ընտրություն կատարելու հարցում, և ինչքան էլ փորձենք այդ օրը հեռացնել, միևնույնն է Արևմուտքը բավականին հստակ է իր կեցվածքի մեջ և բավական պարզ է արտահայտում իր ակնկալությունները Հայաստանի հանդեպ: Ամուլասարը կլինի Արևմտյան կապիտալի օրինակելի ներկայությունը, նաև այցեքարտը և ապագայի տեսլականը Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների համար, մի տեսակ գովազդային լուսավոր վահանակը մեր իրականության մեջ գազի, էլեկտրաէներգիայի ու մնացյալ ապրանքների թանկացման գորշ ներկայի ֆոնին:
Ավելին այսօր արդեն հետհայացքով նայելով անցած մի քանի ամիսների կատարվածին, կարող ենք ասել, որ ամեն ինչ ի վերջո սրան էլ հանգելու էր և նույնիսկ կարելի է նաև կանխատեսել հետագա զարգացումները, եե անակնկալ հարցեր չհայտնվեն օրակարգի մեջ:
Նախ ՀՀ Նախագահի հայտարարությունը, որ գազի գինը չի թանկանա և ապա շատ կարճ ժամանակ անց տրամագծորեն հակառակ իրականության մատուցումը ժողովրդին, այն էլ նման ռեկորդային չափի թանկացմամբ: Սրան հաջորդած Կառավարության քայլերը սուբսիդավորման հետ կապված և նաև ռուսական կողմի հայտարարությունները, որ անկացման նման բարձր ցուցանիշը հայկական կողմի նախաձեռնությունն է և ռուսական կողմն այս խնդրի հետ գործ չունի:
Այս ամենը ինչքան էլ փորձ արվեր ներկայացնել հնարավորինս մեղմ գուներով, բայց և անկարելի էր, որ հասարակության մեջ չձևավորվեր հակառուսական որոշակի մտայնություն, թեև մեծամասնաբար հասարկությունը ունի ռուսամետ կեցվածք, հանգամանք, որի հետ անկարելի է հաշվի չնստել: Ի լրո, տնտեսական օրըստօրե այսպես ասենք միտումնավոր կազմաքանդումը, որ փորձ է արվում կապել ռուսական ճնշումների հետ: Պարզ ասած, այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ գուցեև շատ ժամանակ առաջ արդեն այս սցենարը մշակվել էր, երբ հասարակական այսօրվա լարված պիկային պահին հայտնվում են արևմուտքցի ֆինանսիստները և փրկչի դիմակով ցույց տալիս, որ Հայաստանի ու ժողովրդի կողքին են ու կտան այնքան փող ինչքան պետք է ու կհանեն երկիրն այս վիճակից, որ <<վատ>> ռուսների ձեռքի գործն է:
Չեմ կարծում ե Ռուսաստանն հեշտորեն կզիջի դիրքերը մեր մոտ այն դեպքում, երբ հիմա հետ է վերադարձնում Վրաստանը: Ուղղակի վատն այն կլինի, որ հերթական անգամ մեր իշխանությունները <<կընկնեն տեմպի տակ>>, <<գլխապտույտ կունենան>> այսպես կոչված գրանցած հաջողություններից և էլ ավելի կծանրանա ժողովրդի վիճակւ: Ռուսաստանն ունի մեկ բացառիկ առավելություն. ռազմական ներկայություն Հայաստանում, իսկ անկախ դոլարների պարկերի քանակից, վաղնջական ժամանակներից ի վեր ապացուցված է հետևյալ խոսքի ճշմարտությունը <<Քաջի սահմանը գծում է իր սուրը, ինչքան հատեց, այդքանն իրենն է>>: