Aysor.am-ը գրում է.

Ճապոնացիները պնդում են, որ յուրաքանչյուր հիվանդություն կամ ցավ առաջանում է էներգետիկ դաշտի խափանման հետևանքով: Ըստ նրանց` «խոկու» կետը գտնվում է ձեռքի վրա, որի վրա ճնշում գործադրելով, էներգիայի հոսքը ամբողջ մարմնում կկարգավորվի և անցկկացնի գլխացավը:

Ինչպե՞ս գտնել այդ կետը

«Խոկուն» գտնվում է ափի մեջ` ցուցամատի և բութ մատի արանքում, իսկ այն գտնելու համար պետք է միացնել երկու մատերը: Միացված մատերի արանքում կգոյանա մկանային հյուսվածքի վառ արտահայտում, մկանայի գմբեթ, որն էլ համարվում է բուժման կետը:

Ինչպե՞ս բուժել գլխացավը

Երբ գտնեք այդ կետը, մյուս ձեռքով սեղմեք այնպես, որ բութ մատը լինի կետի ափային հատվածում, իսկ ցուցամատը` ձեռքի արտաքին հատվածում: Պետք է այնքան սեղմել, մինչև ճնշում զգաք մատների ոսկորներին: Սեղմեք կետը մեկ րոպեի ընթացքում, հետո փոխեք ձեռքն ու նույն գործողությունն արեք մյուսի վրա. մի քանի րոպեից գլխացավը կանցնի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել