

Վերջերս տեղեկացա գումար վաստակելու մի հետաքրքիր մեթոդի մասին և ցանկանում եմ կիս
վել ընթերցողների հետ: Այս մեթոդով կարող են աշխատել միայն այն մարդիկ, ովքեր ունեն ժամանակակից ու հզոր վիդեոքարտեր: Գումար վաստակելու համար անհրաժեշտ է ընդամենը համակարգչի մեջ տեղադրել և աշխատացնել հատուկ ծրագիր, որը Ձեր վիդեոքարտի հաշվին կատարում է Bitcoin ընկերությանն անհրաժեշտ հաշվարկներ և դրա փոխարեն վարձատրում է Ձեզ: Ժամանակակից և արագ համակարգիչների վրա կարող եք բացել ծրագիրը և այդ ընթացքում զբաղվել այլ գործերով, իսկ դանդաղ աշխատող համակարգիչների դեպքում ավելի լավ է ծրագրի աշխատանքի ընթացքում այլ գործողություններ չանել: Օրինակ կարող եք գիշերը բացել ծրագիրը ու թողնել, որպեսզի այն աշխատի ամբողջ հզորությամբ: Վաստակած գումարը կարող եք փոխանցել WebMoney, Yandex.Money, QIWI, Payza և PayPal համակարգերի վրա (Հայաստանի դեպքում ամենահարմար տարբերակը WebMoney-ն է, քանի որ այնտեղից հնարավոր է նաև կանխիկացնել գումարը IDram-ի միջոցով): Ռուսաստանի բնակիչները կարող են նաև վաստակած գումարով լիցքավորել իրենց բջջային հեռախոսները:

Վաստակած գումարի չափը կախված է վիդեոքարտի հզորությունից: Ծրագրի կայքում նշված է, որ գերադասելի են ATI Radeon վիդեոքարտերը, սակայն NVIDIA և այլ վիդեոքարտեր ունեցողները նույնպես կարող են վաստակել այս ծրագրի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել
1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Տեղադրեք այն համակարգչի մեջ (install):
3.Բացեք ծրագիրը և գրանցվեք:
4.Բացած թողեղ ծրագիրը և դրա փոխարեն կվարձատրվեք:

Կարող եք նաև հրավիրել Ձեր ընկերներին միանալ այս նախագծին և նրանց վաստակած գումարից կստանաք որոշակի տոկոսներ: Ընկերներին հրավիրելու հասցեները կարող եք գտնել այստեղ: Մի խոսքով փորձեք ու մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքներն ու փորձը այս ծրագրի վերաբերյալ:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2013/07/ashxatanq-inernetum-rublik.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել